Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 30, 2009
Պաշտոնական լրահոս

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղային։
ՀՀ վարչապետը ողջունելով հյուրին, հատկանշական է համարել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի այցին անմիջապես հաջորդել է Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը` որպես երկկողմ համագործակցության նոր դրսևորում։
Ռիադ Նաասան Աղան ՀՀ վարչապետին է փոխանցել Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ջերմ ողջույնները։
Զրույցի ընթացքում երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը գնահատվել է կայուն և զարգացող, ինչին կարող է նոր թափ հաղորդել տնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջության զարգացումը։ Հայաստանի և Սիրիայի միջև դարավոր կապերի ամրապնդման և բարեկամ ժողովուրդների միջև որակապես նոր հարաբերությունների ձևավորման գործում կարևորվել է հայ համայնքի դերը։