Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 07, 2009
Պաշտոնական լրահոս

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվելիք ծրագրերի ընթացակարգերին, բյուջեի ֆինանսական հոսքերին, աղքատության հաղթահարմանը, սոցիալական ծախսերին առնչվող հարցեր։ Կարևորվել են հակաճգնաժամային միջոցառումների հետևողական իրականացմանը, միջազգային համագործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, հարկային վարչարարության բարեփոխումներին վերաբերող խնդիրները։