Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 02, 2009
Պաշտոնական լրահոս

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների շահերից» միջազգային գիտագործնական գիտաժողովի մասնակիցներին։
ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է հյուրերին, հետաքրքրվել է համաժողովի ընթացքով ու պատասխանել նրանց կողմից տրված տարբեր հարցերին։