Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 25, 2010

Վաղը` հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։


Ի գիտություն լրագրողների

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակության
այցի ժամանակացույց

Հունվարի 26-ին


12։20 - 13։00 - Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում։ (Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են ժամը 12։00-ին)։

13։30 - 14։30 - Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի պաշտոնական բացում։ («Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիր։ Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 13։00-ին)։

14։30 - Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ամփոփում, փաստաթղթերի ստորագրում։
(Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 14։10-ին)։

14։30 - 14։45 - Մամուլի համատեղ ասուլիս։
(Կառավարությունում հավատարմագրված լրագրողները և օպերատորները «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիր հրավիրվում են 14։15-ին)։

15։00 - 15։40 - Հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

17։35 - Մեկնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։