keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունիս 13, 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկել է 2003 թվականի ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 31 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, նիստում քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցում», «Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտակերտ քաղաքի N2 միջնակարգ դպրոցի կահավորում» — «Օրորոց ծրագրի մասին» ծրագրերը։ Քննարկվել և հաստատվել են նաև Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող 9 ծրագրեր, այդ թվում՝ «Վանաձորի ծերանոցի ֆինանսավորում», «Բարեգործական ճաշարան», «Հագուստի տրամադրում կարիքավոր երեխաներին», «Գիտության և կրթության ազգային հիմնադրամ» ծրագրերը։ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադամի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող 11 ծրագրերը, այդ թվում՝ «Նախադպրոցական և դպրոցական կրթություն», «Միջնակարգ և բարձրագույն կրթություն», «Արվեստ և մշակույթ», «Իրավունք և քրեական դատավարություն», «Զանգվածային լրատվամիջոցներ», «Քաղաքացիական հասարակություն», «Գրադարանային», «Հրատարակչական գործ» և «Ինտերնետ» դրամաշնորհային ծրագրերը ևս հաստատվել են հանձնաժողովի անդամների կողմից։ Նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանի հասցեով ուղարկված բեռի բաշխման ծրագիրը, որի նպատակն է տեղի բնակչության սոցիալական վիճակի բարելավման համար՝ խիստ անապահով խավին հումանիտար օգնության կարգով ստացված օգտագործված հագուստի բաշխումը։ Այսօրվա նիստում քննարկվել են նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրիի «ԱՌԴԱ» մանկապարտեզի գազաֆիկացում» և «Բարեկեցիկ ծերություն» ծրագրերը։ Նիստում հաստատվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրաշենի ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում» ծրագիրը, որը նպատակ ունի համայնքի ցանքատարածքները և տնամերձ հողամասերը ապահովել շուրջօրյա ոռոգման ջրով։ Քննարկվել և հաստատվել են «Նոյ» ինտելեկտուալ ստաղծագործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որը պետք է նպաստի անապահով երեխաների, դպրոցականների և երիտասարդների համակարգ-չային գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև «Սպեկտր» ռազմավարական վերլուծության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է կենտրոնի կողմից սեփական գիտական արտադրանքի, հոդվածների ժողովածուների, ուսումնական ձեռնարկների հրատարակումը: Հանձնաժողովը հաստատել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հանրապետական թեմի կողմից 2003-2004 թվականներին իրականացվող «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնի ծրագիրը, «Գյումրիի հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Թռչունյաց տուն» ծրագիրը, որի նպատակն է օգնել սոցիալապես անապահով խավերի՝ ծնողազուրկ, հաշմանդամ և խիստ կարիքավոր ընտանքիներում ապրող երեխաներին։ Նիստում քննարկվել է «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի «FORD-AMBULANCE» հատուկ շտապ օգնության մեքենայի օգտագործման ծրագիրը։ Քննարկվել և հաստատվել են 8 կազմակերպության հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև 14 ծրագրերի շրջանակներում իրականացվող նույնքանս հարակից գործարքներ։