keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունվար 26, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի նախնական քննարկումը: Այն մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան: Ծրագրի նախագիծը նախատեսում է ամրագրել կրթության զարգացման հիմնական ուղղությունները 2001-2005թթ. և նպատակ ունի այդ ոլորտում առաջիկա տարիներին ապահովել հետևողական և հստակ պետական քաղաքականություն: Նշվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կատարած ծավալուն և արդյունավետ աշխատանքը այդ կարևորագույն փաստաթղթի մշակման ուղղությամբ: Նկատի ունենալով քննարկվող փաստաթղթի նշանակությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել ծրագրի ֆինանսական հիմնավորվածության հարցը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների կարծիքների հիման վրա լրամշակել ծրագրի նախագիծը, կազմակերպել հրապարակային քննարկում և ներկայացնել ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարությունում հավանություն ստանալուց հետո, ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը: