keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
սեպտեմբեր 08, 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Մանվել Եգանյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սամվել Պետրոսյանը: Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Արամ Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնը: Ռուբիկ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության պետի պաշտոնը: