keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հոկտեմբեր 03, 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական՝ 10-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003-2004թթ. ընթացքում իրականացվող բարեգործական 15 ծրագիր: Մասնավորապես քննարկվեցին և հաստատվեցին՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Լոռու մարզի Ղուրսալի գյուղի դպրոցի շենքի շինարարության ավարտ» և «Արենի գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցում» ծրագրերը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Եր—անի շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոցի սոմատիկ բաժնի վերանորոգում», «Սպիտակի «Եռանկյունի» թաղամասի 7ա բնակելի շենքի կառուցում» և «Սպիտակի «Եռանկյունի» թաղամասի 7բ բնակելի շենքի կառուցում» ծրագրերը։ «Առաքելություն ար—ելք» կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Առողջապահության առաջնային պահպանման ծրագրի ընդլայնումը Սյունիքի մարզում» և «Աջակցություն ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների զարգացմանը» ծրագրերը, որոնցից առաջինի նպատակն է Սյունիքի մարզի Գորիս, Կապան և Մեղրի համայնքներում զարգացնել առողջության առաջնային պահպանման ոլորտը, իսկ երկրորդինը՝ ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների համար ստեղծել խթանող և ռեսուրսներով հագեցած միջավայր։ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգինա գյուղի դպրոցի կահա֊վորում» ծրագիրը։ Հունաստանի «Հայաստանի և Ղարաբաղի ընկերների միություն» հասարակական կազ֊մակերպության ֆինանսավորմամբ ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետարանի կողմից իրականացվող «Օգնություն Ջիլիզային» ծրագիրը։ Հունաստանի բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի կողմից իրականացվող «Առաջնային բժշկական օգնության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության բնակչության առավել խոցելի հատվածի առողջության բարելավմանը, ամրապնդմանն ու մատչելիությանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնության արդիականացումը։ «Կամար» բարեսիրական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դպրոցական կահույք Գյումրու նորակառույց դպրոցներին» և «Դպրոցական կահույք Պռոշյանի միջնակարգ դպրոցին» ծրագրերը։ Նիստում քննարկվեցին և հաստատվեցին նաև 23 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև 11 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ։