Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 04, 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նոյեմբերի 4-ի որոշումներով հանրապետության 5 մարզերում՝ Արագածոտնում, Շիրակում, Արմավիրում, Լոռիում և Վայոց Ձորում մարզպետների տեղակալների թափուր պաշտոններում նոր նշանակումներ են կատարվել: Մասնավորապես, Արագոծոտնի մարզպետի տեղակալ է նշանակվել Հրաչիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետի տեղակալ է նշանակվել Արծրունի Աղաջանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ է նշանակվել Նորայր Մուրադյանը, Լոռու մարզպետի տեղակալ է նշանակվել Զոհրաբ Թորոսյանը և Վայոց Ձորի մարզպետի տեղակալ է նշանակվել Սամվել Բաբայանը: