Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 28, 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003-2006թ. ընթացքում իրականացվող բարեգործական 6 ծրագրեր: Մասնավորապես, քննարկվեցին և հաստատվեցին` «Շեն» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համակարգիչների տրամադրում ԼՂՀ դպրոցներին» ծրագիրը, որի նպատակն է ԼՂՀ բոլոր դպրոցներին տրամադրել երկուական Pentium համակարգիչներ — կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում։ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2003-2006թթ. իրականացվող ծրագիրը, որի նպատակն է աջակցել երեխաների — դեռահասների առողջության բարելավմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բարձրորակ բժշկական սպասարկման ապահովմանը, ինչպես նա— բնածին — ձեռքբերովի հիվանդություններով տառապող երեխաների բժշկա-սոցիալական — հոգեբանական վերականգնմանը։ Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության» մասնաճյուղի կողմից 2003-2004թթ. իրականացվող «Մանկական սնունդ» ծրագիրը, որի նպատակն է սնունդով ապահովել փողոցում հայտնված կամ սոցիալապես անապահով տարեկան շուրջ 250 ընտանիքների երեխաներին։ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միություն» բարեգործական- հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի օգտագործման ծրագիրը, որը կազմակերպության ճամբարում հանգստացող հաշմանդամ երեխաներին տրամադրում է անհրաժեշտ պարագաներ։ «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» հասցեով ստացված բեռների օգտագործման ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու Քաշաթաղի, Քարվաճառի — Ջավախքի շրջանների բազմազավակ ընտանիքներին, ԼՂՀ-ի «Արփեն» մայր — նորածին կենտրոնին։ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին, Եր—անի պետական համալսարանին — ՆՓԱԿ-ին տրամադրած դրամաշնորհների ծրագրերը։ Նիստում քննարկվեցին և հաստատվեցին նաև 3 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև 7 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ։