Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 12, 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փետրվարի 12-ի որոշումներով Կամո Արեյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ՝ ազատվելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Ֆիրդուս Զաքարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետի պարտականություններից: