Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 07, 2004

«Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննակման կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջի համաձայն, ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակում է 2003թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն:

ՀՀ կառավարության աշխատակազմը վերոհիշյալ ժամանակահատվածում ստացել է 786 նամակ, որից 9-ը՝ առաջարկություն, 712- ը՝ դիմում, 65-ը՝ բողոք:

Նամակներում բարձրացված են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական և այլ բնույթի հարցեր:

Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր, եթե դա բավարարել է դիմողին):