Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 22, 2000

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովը, որում ասված է՝

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Մոսկվայում բացառիկ նշանակություն են տալիս Հայաստանի հետ եղբայրական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը: Վստահ եմ, մեր երկրների ռազմավարական գործընկերությունը, որը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերից, հաջողությամբ կզարգանա:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ այդ բարձր պետական պաշտոնում և ակնկալում արդյունավետ համատեղ աշխատանք: