Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 27, 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ խմբի վարչություն՝ երկրի սահմանների պաշտպաններին շնորհավորելու սահմանապահի օրվա կապակցությամբ:


Վարչապետը մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:


Հայ և ռուս սահմանապահների սխրանքն ու բարեկամությունը խորհրդանշող այդ հուշարձանի բացումը, ըստ վարչապետի, սահմանների պաշտպանության գործում երկու երկրների միասնական ջանքերի արտացոլումն է: Այդ համատեղ գործակցությունը այսօր էլ մնում է կարևորագույն խնդիր: