Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են հանգստյան օրերին

օգոստոս 16, 2020

ՍԱՏՄ տեսուչները հանգստյան օրերին իրականացվող ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետության ողջ տարածքում:
Խախտումների քանակը նվազում է. դա արձանագրվել է երկրի բոլոր մարզերում: Երևանում, ինչպես և նախօրեին, խախտումներ չեն հայտնաբերվել:
Արձանագրվել են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ, չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, և, որ ամենահաճախ դիտարկվողն են, ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ:
Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ՝ ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: