Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Սննդի շղթայի կազմակերպություններում առկա իրավիճակը ՍԱՏՄ շրջայցերի դրական արդյունքի ցուցիչն է. խախտումներ չկան

օգոստոս 22, 2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանգստյան օրերին իրականացնում է առավել ուժեղացված ռեժիմով: Հանրապետության ամբողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում անցկացվում են մանրակրկիտ ստուգայցեր ու դիտարկումներ: Այսօր թե մարզերի, թե մայրաքաղաքի հանրային սննդի կետերի, իրացման ցանցի ու սննդի արտադրությունների ստուգայցերը արձանագրել են անթերի իրավիճակ. որևէ խախտում չի հայտնաբերվել:
Վերջին օրերի ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է, որ տնտեսավարողներն անվտանգության նորմերն առավել բարեխղճորեն են պահպանում՝ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելով պարետի սահմանած կանոնների պահպանմանը։
Այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։