Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

դեկտեմբեր 31, 2015
Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և նոր լիցք հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Մաղթում եմ Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին բարօրություն և բարգավաճում»: