Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

ապրիլ 06, 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ Տղիբուլի քաղաքում ածխահանքի փլուզման կապակցությամբ:
«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին», -նշվում է Հայաստանի վարչապետի ցավակցական հեռագրում: