Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանուել Վալսին

հուլիս 15, 2016

«Խորապես ցնցված եմ՝ ստանալով երեկ երեկոյան Նիսում կատարված զարհուրելի հարձակման մասին գույժը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարության անդամներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին տասնյակ մարդկային կյանքեր խլած այս բարբարոսական գործողության կապակցությամբ:
Ֆրանսիայի համար այս ծանր պահին կիսում ենք Ձեր վիշտը և մեր զորակցությունն ու կարեկցանքը հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և հատկապես` զոհվածների ու վիրավորների հարազատներին:
Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով` մաղթելով բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին ուժ, համբերություն և կամք՝ հաղթահարելու այս ողբերգության հետևանքները»: