Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

դեկտեմբեր 22, 2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

Էներգետիկայի ոլորտի հարգելի աշխատակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ:
Էներգետիկայի բնագավառը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և ոլորտի հետագա զարգացումը գտնվում է մեր անմիջական ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Սիրելի էներգետիկներ,
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մաղթում եմ ձեզ աշխատանքային հետագա հաջողություններ, առողջություն և ընտանեկան ջերմություն: