keyboard_arrow_left
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
հուլիս 07, 2016
Հուլիսի 7-ի երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: