Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ. «Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների»

նոյեմբեր 18, 2014
Վարչապետ. «Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների»

«Ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»: