Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստին

փետրվար 24, 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խ

Այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր։ Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Քվեարկության արդյունքում Ռուբեն Միրզախանյանը ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:
Օրակագում ընդգրկված այլ հարցերի շարքում հաստատվել է բուհի 2010 թ. հաշվետվությունը և 2011թ. բյուջեն:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: