keyboard_arrow_left
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին
դեկտեմբեր 18, 2012
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:
***
ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգությանը զոհ են գնացել 26 մարդիկ, հիմնականում երեխաներ: Ամբողջ ԱՄՆ-ում հայտարարվել է քառօրյա սուգ: