Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյան տարեդարձի առթիվ

սեպտեմբեր 14, 2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյ

Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ծննդյան օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն և առողջություն: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցությանը հաղորդելով նոր բովանդակություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: