Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

հուլիս 05, 2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Սիրելի’ Հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ:
1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող և իրավունք չունենք կյանքի չկոչել Մայր օրենքով հռչակված հիմնարար դրույթները:
Կրկին անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` համոզված եմ, որ միասին կկառուցենք ավելի լավ, ավելի պաշտպանված ու ապահով Հայաստան»: