Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետը ցավակցել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ

հունվար 30, 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ: «Հրաչիկ Սիմոնյանը մեր ժամանակների ականավոր գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրության գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գիտնականի ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին»: