Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

փետրվար 19, 2016
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել Էկոնոմիկայի, Առողջապահության, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները, ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը, բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել մանրամասն քննարկումներն ըստ բնագավառների: