Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի հուշամեդալը հանձնվել է Իսահակ Իսահակյանին

սեպտեմբեր 01, 2010
Վարչապետի հուշամեդալը հանձնվել է Իսահակ Իսահակյանին

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ է հանձնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին:
ՀՀ վարչապետի ս.թ. օգոստոսի 10-ի որոշմամբ Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` պետական կառավարման համակարգում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ֆինանսական համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի և ներդրած ավանդի համար: