Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի մոտ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

օգոստոս 29, 2017
Վարչապետի մոտ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, հանդես եկել հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, ենթակառուցվածքների ապահովման, ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններով:
Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկությունները՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու նպատակով: