Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետն այցելել է «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդես

փետրվար 12, 2011
Վարչապետն այցելել է «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդես

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է նախօրեին Հայաստանի նկարիչների միության շենքում բացված ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ART EXPO-2011» արվեստների երկօրյա ցուցահանդես:
Կառավարության ղեկավարը շրջել է մոտ հինգ տասնյակի հասնող և արվեստի գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող կազմակերպություների տաղավարներով:
Տիգրան Սարգսյանն ունկնդրել է ցուցահանդեսին մասնակցող հայկական ջազի հայտնի ներկայացուցիչների կատարումները: