keyboard_arrow_left
Վարչապետն այցելել է Սահմանադրական դատարան
հուլիս 06, 2011
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ սահմանադրական դատարան, որտեղ մասնակցել է ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը:
Տոնական միջոցառման ընթացքում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես է եկել «Սահմանադրության գերակայության երաշխավորման արդի մարտահրավերները» թեմայով զեկուցումով: