keyboard_arrow_left
Վարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
փետրվար 10, 2010
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանն ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և զարգացման հեռանկարները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում։ Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։