keyboard_arrow_left
Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
հունիս 16, 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքին։ Քննարկվել են ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։
Համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտներում։