keyboard_arrow_left
Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
հուլիս 14, 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասներ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման և հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրներին։