keyboard_arrow_left
Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին
նոյեմբեր 14, 2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է մի շարք մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին և իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: