Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետն ընդունել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի ներկայացուցիչներին

հունիս 09, 2017
Վարչապետն ընդունել է  «Սկոլկովո» բիզնես դպրոցի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային բիզնես նախագծերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումներին: