keyboard_arrow_left
Տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը
օգոստոս 25, 2010
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների և դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները։
Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և գիտության բնագավառներում։ Խորհրդում քննարկվելիք նախագծերը այնուհետև կներկայացվեն գիտական և ֆինանսատնտեսական փորձաքննության։
Նիստում հաստատվել է նաև խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը։