Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տեղի է ունեցել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանի և Իգոր Լևիտինի հանդիպումը

հուլիս 10, 2010
Տեղի է ունեցել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին։
Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին` 11-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ Հանձնաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացվելու է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։