Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ հերթական քննարկումը

փետրվար 04, 2026
Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբե

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ շահագրգիռ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումը:

Համաձայն տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ արձնագրվող հիմնական խնդիրներին և դրանց հասցեագրման նպատակով հնարավոր լուծումներին: Մասնավորապես՝ պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվել են հարկային հարցերով Քննչական կոմիտե ուղարկվող հաղորդումների հիմնավորվածության, ինչպես նաև դրանց մեծաքանակության արդյունքում քրեական վարույթների ժամանակատարության խնդիրների կարգավորման ուղղությամբ հնարավոր անելիքները: Հատուկ անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով հարկային պարտավորությունների կատարման նպատակով կիրառվող միջոցների համարժեքության ապահովման, ինչպես նաև հարուցված քրեական վարույթների շրջանակում տնտեսավարողներին առաջադրվող ապահովման միջոցների ծախսատարության կրճատման անհրաժեշտությանը:

Անդրադառնալով արձանագրված խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ պետական գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկներին՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը՝ միևնույն ժամանակ ներյկայացնելով հնարավոր լուծումների լավարկմանն ուղղված առաջարկներ:

Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատել այս ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները շարունակելու պատրաստակամությունը՝ առաջիկայում դրանք ամփոփելու և անհրաժեշտ գործընթացները իրականացնելու նպատակով։