Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

նոյեմբեր 29, 2024
Տիգրան Խաչատրյանի  գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժող

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին: Քննարկվել են նաև առանձին ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից հանձնարարվել է առանձին ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրվող խնդիրների հաշվառմամբ առանձնացնել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման համակարգային լուծում ենթադրող խնդիրները՝ այս ձևաչափով քննարկելու և դրանք հասցեագրելու նպատակով: