Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
հունիս 28, 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 17 հայտ,որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների կառուցման, նորոգման, ասֆալտապատման, փողոցային լուսավորության համակարգի կառուցման, բնակավայրերի գազաֆիկացման, մեքենասարքավորումների եւ տեխնիկայի ձեռքբերման հարցերին:
Քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր: