Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ապրիլ 18, 2013
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: