Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

մարտ 29, 2024
Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավա

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 25-ի N 808-Ն որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը:

Անդրադարձ է կատարվել նաև կարգավորումների արդյունքում ՀՀ ներմուծվող և արտահանվող բարձր տեխնոլոգիական ոլորտում կիրառվող որոշ բաղադրիչներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև նախանշվել են դրանց լուծման հնարավոր ուղղությունները: