Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

դեկտեմբեր 15, 2023
Փոխվարչապետ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։

Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ Վահե Բադալյանի և «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։

Շրջայցից հետո Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կարևորագույն ձեռքբերումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված մի շարք միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: