Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մաթևոսյանը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված մի շարք հարցեր

սեպտեմբեր 07, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչներ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի յոթին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Նպատակը, Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:

Փոխվարչապետ Մաթևոսյանը հարցուպատասխանի ձևաչափով լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, պատասխանել դրանց և նշել, որ պետական մարմինների հետ կապված առկա հարցերի վերաբերյալ լուծումները կգտնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար և հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն: