Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին

նոյեմբեր 18, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ս.թ. նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովին: