keyboard_arrow_left
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
սեպտեմբեր 03, 2018
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև կառավարության մի խումբ անդամներ:
Քննարկվել են հայկական երկու պետությունների ֆինանսա-տնտեսական, սոցիալական, բնապահպանական և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր։