Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

դեկտեմբեր 12, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն Կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը մշտապես սպասված հյուր կլինի մեր երկրում:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից ջերմ հիշողություններով և տպավորություններով: