Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեդալներ է հանձնել ԵԱՏՄ զարգացման գործում ավանդ ունեցած մի շարք պետական, հասարակական գործիչների

հոկտեմբեր 03, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեդալներ է հանձնել ԵԱՏՄ զարգացման գործում ավանդ ունեցած մի շարք պետական,

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրման արարողությունը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ՀՀ պետական, հասարակական գործիչներին և հանրային հատվածի ներկայացուցիչներին պարգևատրել են մեդալներով:
Մինչ այդ պարգևատրվածներին շնորհավորական խոսքով ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահը: